Պարզվում է, Ալբինա Ջանաբաևան հիանալի տնային տնտեսուհի է (տեսանյութ)

Երգչուհի Ալբինա Ջանաբաևան փորձում է հնարավորինս օգտակար կերպով անցկացնել ինքնամեկուսացման ժամանակահատվածը: Երգչուհին ընտանիքի անդամների համար թխվածք է պատրաստել։ Փոփ աստղը նկարել է ողջ ընթացքը ու տեսանյութը հրապարակելով Ինստագրամի իր էջում՝ հպարտացել իր խոհարարական հմտություններով:

Ալբինան ցույց է տվել իր հետևորդներին, որ կարող է լինել լավ տնային տնտեսուհի և դա անում է մեծ հաճույքով: Տեսանյութում երգչուհու տեսքը շատ բնական է՝ առանց դիմահարդարման, առանց հատուկ սանրվածքի և զարդերի: Նա կրում է հարմարավետ շապիկ և տաբատ: Տեսանյութին կից գրառման մեջ Ալբինան հարցրել է իր հետևորդներին, թե ինչպե՞ս են ընտրում խմորը, գնու՞մ են, թե՞ ինքնուրույն պատրաստում։ Նա նաև իր էջում տեղադրել է իր աշխատանքների վերջնական արդյունքի լուսանկարները։