Պենելոպե Կրուսը՝ «Lancôme»-ի նոր օծանելիքի դեմքը

«Lancôme» ապրանքանիշը ներկայացրել է «La Nuit Trésor Nude» նոր բույրը, որը համալրել է լեգենդար «La Nuit Tresor» օծանելիքների հավաքածուն: Այն վարդի վարդի բույր ունի, բայց տարբերվում է այդ շարքի նախորդ օծանելիքներից ինչ-որ առանձնահատուկ ջերմությամբ։ Պատճառն այն է, որ նոր բույրի բաղադրության մեջ կոկոսի և վանիլի «քաղցր նոտաներ» են ավելացված:

Օծանելիքի դեմքը դարձել է իսպանացի գեղեցկուհի, հանրահայտ դերասանուհի Պենելոպե Կրուսը, որի անունը մարդկանց մեծամասնության մոտ ասոցացվում է «կիրք» ու «սեր» բառերի հետ: Եվ չնայած հերոսուհիների ուժող ու համառ բնավորություններին, որոնց հաճախ է մարմնավորում սիրված դերասանուհիին, նրանք միշտ ունեն յուրահատուկ կանացիություն, հմայք ու քնքշություն: