Ռիտա Օրան հիացրել է երկրպագուներին իր նոր լուսանկարով

Ռիտա Օրան կարանտինի ընթացքում զուր չէ տանը մարզումներով զբաղվում. նրա աշխատասիրության և համառության արդյունքն ակնհայտ է։
Երգչուհին նոր, գայթակղիչ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում։
De La Vali ապրանքանիշի զգեստը, որը ոտքի հատվածում խորը կտրվածք ունի, ընդգծում է նրա կազմվածքը։
Երգչուհու այդ կերպարն, ակնահայտորեն, դուր է եկել նրա հետևորդներին, որոնք շտապել են բազմաթիվ հաճոյախոսություններ գրել նրան։
«Իսկական կատարելություն», «Գեղեցիկ ես, ինչպես միշտ», «Բնական գեղեցկության թագուհի»,- գրել են նրա հետևորդները։

Շատ հայտնի մարդկանց նման, Ռիտա Օրան նույնպես անցել է ինքնամեկուսացման ռեժիմի:
Երգչուհին ապարդյուն չի կորցնում իր ազատ ժամանակը և այն նվիրում տնային մարզումներին: Մոտիվացիայի համար նա նույնիսկ իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում  լուսանկար է տեղադրել, որոնցում նա սեքսուալ լողազգեստներով է։
Ռիտան գալիք ամառային արձակուրդը վայելելու հույսը չի կորցնում և ակտիվորեն պատրաստվում է ամառվան:
Երգչուհին իր օրինակով ցույց է տալիս, որ տնային մեկուսացումը դեռ պատճառ չէ սպորտը թողնելու համար։