Սոֆի Դևոյանի ու Զարուհի Բաբայանի զվարճալի տեսանյութը

Սոֆի Դևոյան կրտսերը տնային մեկուսացումը փորձում է հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցկացնել։ Այս անգա պարուհի ու դերասանուհի Սոֆին իր մայրկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Մի քանի վարյրկյան տևողությամբ տեսանյութում նրանք ներկայանում են 5 տարբեր կերպարներով։

Տեսանյութը Սոֆին մակագրել է այսպես․ «Տանը մնալու բացասական կողմերից զատ կան շատ ու շատ առավելություններ։ Միասին անընդհատ շփվել, ծիծաղել, մտածել, անել բաներ, որոնք միգուցե այնքան էլ լուրջ և կարևոր չեն, բայց ամենակարոտած բառն այս պարագայում …ՄԻԱՍԻՆ… բառն է»։