«Louis Vuitton»-ը հույս է ներշնչում, որ ամռանն ամեն ինչ լավ կլինի

Կարանտինը հավերժ չի տևի, իսկ լողափի սեզոնն արդեն մոտենում է, ինչը նշանակում է, որ այժմ պետք է նախապատրաստվել երկար սպասված ամառային արձակուրդին: Դա կարելի է անել «Louis Vuitton Escale» նոր հավաքածուի շնորհիվ: Այս գեղեցիկ ու գունեղ հավաքածուն ներառում է պանամաներ, լողափի պայուսակներ, պայծառ մետաքսե շարֆեր, սանդալներ, լողազգեստներ, արևային ակնոցներ և լողափին անհրաժեշտ այլ իրեր: Հանգամանքների բերումով, բոլոր այս իրերը կարող եք ձեռք բերել դեռ միայն առցանց տարբերակով գնելով՝ «Louis Vuitton»-ի պաշտոնական կայքում։