Ուիլ Սմիթը կարանտինի մեջ գտնվող մարդկանց լիցքաթափելու համար նոր բազմասերիանոց նախագիծ է սկսել (տեսանյութ) - Showbiz.am

Ուիլ Սմիթը կարանտինի մեջ գտնվող մարդկանց լիցքաթափելու համար նոր բազմասերիանոց նախագիծ է սկսել (տեսանյութ)

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բազմասերիանոց նախագիծ է մեկնարկել, որին «Ուիլը տնից» (Will From Home) անվանումն է տվել, գրում է NME հրատարակությունը։

Դերասանն այն նախաձեռնել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց լիցքաթափելու համար։ Հայտնի է, որ սերիալը բաղկացած կլինի 12 մասից․ նշվում է, որ արդեն թողարկվել է երկու սերիա։

Առաջին մասում աստղը ցուցադրել է որդու՝ Ջեյդենի՝ ավտոտնակում գտնվող արձանը, որի հետևում երևում է նաև «Սևազգեստ մարդիկ» ֆիլմից Ուիլ Սմիթի հերոսի՝ ստվարաթղթից պատրաստված կերպարը։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ