Աստղագուշակ ապրիլի 8-ի համար

 

Խոյեր

Եթե ​​կա նույնիսկ նվազագույն հնարավորություն հաշտվելու գոնե մի ընկերոջ հետ, որի հետ թյուրիմացությա պատճառով չեք շփվում, արե՛ք դա։ Նրան այդ ամենը անհանգստացնում է ոչ պակաս, քան ձեզ:

Ցուլեր

Ուրիշների հետ հարաբերությունները նման են հայելու։ Թե՛ լավությունը, թե՛ մեկ այլ անձի հանդեպ արված չարությունը, անմիջապես ձեզ կվերադառնա՝ բումերանգի նման:

Երկվորյակներ

Զգացմունքային հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունն այսօր պարտադիր է։ Ինքներդ ձեզ հիստերիայի մեջ գցելով՝ ձեզ չարություն գործելու եք դրդում։ Դրանից միայն դուք եք տուժելու։

Խեցգետիններ

Ներքին ներդաշնակությունը գտնելու և ինքներդ ձեզ ուրախացնելու լավագույն միջոցը տանը մաքրություն իրականացնելն է. Որքան ավելի լավ սրբեք ձեր տան կահույքն ու իրերը, այնքան ավելի շատ թեթևություն կզգաք:

Առյուծներ

Չնայած կարանտինային ռեժիմին, առցանց կկարողանաք հանդիպել մի մարդու, ով հետագայում կարևոր դեր կունենա ձեր մասնագիտական ​​զարգացման հարցում:

Կույսեր

Ավելի լավ է կարևոր մասնագիտական կամ անձնական որոշումները կայացնելը տեղափոխել մեկ այլ օր։ Այսօր դուք պարզապես ի վիճակի չեք որոշել, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ:

Կշեռքներ

Թույլ մի տվեք, որ ընկերներն ու հարազատները ձեզ շեղեն աշխատանքից և որպեսզի օրվա համար նախատեսված գործերը չտուժեն, հետաձգեք հեռախոսային խոսակցությունները և առցանց նամակագրությունները:

Կարիճներ

Անցյալը մոռանալու և զրոյից սկսելու իդեալական օրն է։ Վճռականորեն հրաժարվեք ձեր սխալներից, որպեսզի դրանք ձեզ հետագայում չկործանեն:

Աղեղնավորներ

Առավոտյան խորհուրդ է տրվում շփվել միայն ամենամոտ մարդկանց։ Խուսափեք կոնֆիլկտների ու թյուրիմացությունների մեջ հայտնվելուց։

Այծեղջյուրներ

Այսօր խորհուրդ չի տրվում իրականացնել մասնագիտական ​​լուրջ նախագծեր։ Միևնույնն է, դրանցից օգուտ չի լինի։ Ավելի լավ է կարգի բերել աշխատասեղանը և մաքրել բնակարանը:

Ջրհոսներ

Այսօր պետք է լսեք ձեր ներքին ձայնին։ Այն ոչ միայն ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին, այլև կօգնի որոշել առաջիկայում անհրաժեշտ ռազմավարությունը:

Ձկներ

Լավ օր է պարտքերը մարելու և ուրիշների հետ կիսվելու համար այն ամենով, ինչից շատ ունեք։ Օրինակ՝ մրգերով, թարմ թխած կարկանդակներով կամ պարզապես լավ տրամադրությամբ։