Զեմֆիրան վերջապես խախտել է լռությունն ու կոչով դիմել մարդկանց

Սիրված երգչուհի Զեմֆիրան իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառումով անդրադարձել է տնային մեկուսացմանը, ստեղծված իրավիճակին ու հորդորել է իր երկրպագուներին մնալ տանը։ Զեմֆիրան գրել է․

«Բարև-բարև: Այս տարօրինակ օրերին, երբ ոչ ոք ոչինչ չի հասկանում՝ ես նստած եմ տանը, ամեն օր անցնում եմ մեկ գործիքից դեպի մյուսը՝ փորձելով մտքերս ու զգացմունքներս երգերի մեջ դնել: Հիմա ես այլ բան չեմ կարող անել: Ուզում եմ օգնել տարեցներին, ուզում եմ օգտակար լինել: Եկել է այնպիսի անորոշ ժամանակ, ինչպես իմ սիրելի Ֆիլիպ Դիկի վեպերում: Ես նոր ալբոմի վրա եմ աշխատում, դրա երկու երրորդը պատրաստ է, բայց արդյո՞ք դա հիմա իսկապես կարևոր է: Ոչ։ Կարևոր է տանը մնալ և պաշտպանել ձեր մտերիմներին: Մենք կունենանք ամեն ինչ՝ և՛ ալբոմ, և՛ շրջագայություն, և աշխարհում ամեն ինչ: Բայց հիմա բոլորս պետք է քարանանք, որպեսզի կարողանանք գոյատևել։ Ձեր Զեմֆիրա»։