Մաքսիմ Գալկինն արտասանել է «Նապաստակ» բանաստեղծությունն իր «Բոլորից լավը» հաղթդման ընթացքում

Կազանից չորս տարեկան Թամերլան Սիտդիկովը դարձել է ռուսական «Բոլորից լավը» («Лучше всех!») ծրագրի մասնակիցը:
Փոքրիկ տղան փայլուն կերպով սերտել է բուլղարերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, սերբերեն, հայերեն և մի շարք այլ լեզուների այբուբենները։
Հաղորդավար Մաքսիմ Գալկինը Թամերլանին խնդրել է հայերեն գրել նապաստակ բառը։ Թամերլանն առանց դժվարության հայերեն «նապաստակ» է գրել՝ նաև նշելով ռուսերեն տառադարձությունը:
Հաղորդման ժամանակ Մաքսիմ Գալկինը հիշել և արտասանել է նապաստակի մասին հայտնի հայկական բանաստեղծությունը։
Թամերլան Սիտդիկովը հայերեն գրել է նաև «ջրարջ» բառը՝ ռուսական տառադարձությամբ: