Օլգա Բուզովան ցույց է տվել, թե ինչպես է անցնում իր ինքնամեկուսացած առօրյան

Հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան փորձում է վայելել տնային ինքնամեկուսացումը: Աստղն իր ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ: Օլգան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է առավոտյան լուսանկարով: Երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ է, որ երգչուհին որևէ տեղ չի շտապում և վայելում է նախաճաշը:

Տնային, ջերմ լուսանկարում Օլգան գրեթե առանց դիմահարդարման է, առանց ճոխ սանրվածքի և ակնոցով: «Բարի լույս բոլորին: Երեկ ես փորձեցի պառկել ոչ թե առավոտյան 4-ին, այլ գոնե ժամը 1-ին: Դա գրեթե ստացվեց, ուստի առավոտյան 9-ին բավականին հեշտությամբ արթնացա: Հետևո՞ւմ եք ձեր գրաֆիկին կարանտինի ժամանակ», – հարցրել է Բուզովան երկրպագուներին: