Անահիտ Սիմոնյանը Մոսկվայում երկու անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-յան էջում, որտեղ պատասխանել է հետևորդների հարցերին։
Երգչուհին մեկուսացված է Երևանի հյուրանոցներից մեկում. նա ինքնաթիռով Երևան էր վերադարձել Մոսկվայից և 14 օր կգտնվի կարանտինում։
Երկրպագուների այն հարցին, թե կարանտինից դուրս գալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում ինչ է անելու երգչուհին, Անահիտ Սիմոնյանը պատասխանել է, որ գրկելու է որդուն ու բաց չի թողնելու։
Հետևորդներից մեկն էլ հետաքրքրվել է՝ հարցնելով, թե արդյոք COVID-19-ի թեստն անցնելու պրոցեսը ցավոտ է, ինչին Անահիտը բացասական պատասխան է տվել։
«Ես Մոսկվայում երկու անգամ արել եմ և բացասական է եղել պատասխանը։ Եվ առհասարակ ցավոտ չէ»,- նշել է երգչուհին՝ ներկայացնելով թեստի հանձնման ձևը։