Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երեխաներին տեղափոխում են սովորական դպրոց

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը իրենց երեխաների կրթության վերաբերյալ որոշում են կայացրել: Նախկին ամուսինները որոշել են, որ իրենց երեխաները պետք է սովորեն սովորական դպրոցում: Ավելի վաղ Բրեդի և Անջելինայի երեխաները սովորում էին տանը, քանի որ ընտանիքը հաճախ տեղափոխվում էր:

Այժմ Ջոլին և Փիթը գտնվում են երկարատև ամուսնալուծության վարույթի վերջին փուլում: Նրանք ստորագրել են համատեղ խնամակալության պայմանագիր և ընտրել իրենց երեխաների համար ամենհարմար դպրոցը։