Գրավիչ և յուրօրինակ․ դերասանուհի Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքը

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» և այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում է վարել ակտիվ առօրյա: Մերին օնլայն ֆոտոշարք է ունեցել լուսանկարիչ Ռաֆայել Ադամյանի հետ, որն իրականացրել են տեսազանգի միջոցով:

Նոր լուսանկարները հրապարակվել են դերասանուհու և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում և արժանացել են բազմաթիվ հետևորդների ուշադրությանն ու գովեստի խոսքերին։

«Ես և @raf__adams-ը ստեղծել ենք շատ օրիգինալ ֆոտոշարք: Հայաստանում առաջին online shooting-ը և կարծում եմ շատ հավես է ստացվել: Պրոցեսն էլ շատ հետաքրքիր և անսովոր: Իսկ կարևորը՝ առանց տանից դուրս գալու։ Ռաֆ դու տաղանդ ես»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Մերի Մովսեսյանը։