Ջորջ և Ամալ Քլունիները մեկ միլիոն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

42-ամյա Ամալ Քլունին և 58-ամյա Ջորջ Քլունին չկարողացան անտարբեր մնալ աշխարհում ստեղծված ծանր իրավիճակի հանդեպ:

Աստղային զույգը իրենց անձնական միջոցներից նվիրատվություն է կատարել՝ կորոնավիրուսի համաճարակի վնասը նվազագույնի հասցնելու համար: Ամուսինները նվիրաբերել են ավելի քան մեկ միլիոն դոլար՝ կարիքավորներին օգնելու համար: Գումարը բաժանվել է վեց տարբեր բարեգործական կազմակերպությունների միջև: