Ադելը վաճառել է իր առանձնատունը ընդամենը 3,7 միլիոն դոլարով

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ադելը վաճառել է իր առանձնատունը Արևմտյան Սասեքսում, որտեղ նա ապրում էր նախկին ամուսնու՝ Սայմոն Կոնեկիի հետ:

Երգչուհին 2017 թվականին էր ձեռք բերել անշարժ գույքը։ Ադելն այն գնել էր 5 միլիոն դոլարով, բայց կարողացել է վաճառել առանձնատուն ընդամենը 3,7 միլիոն դոլարով: Անցյալ գարնանը՝ Սայմոնի հետ հարաբերությունները խզելուց հետո, Ադելը վաճառքի հանեց առանձնատունը։ XVIII դարում կառուցված հին առանձնատունը ունի ութ ննջասենյակ, թենիսի խաղադաշտ և 19 հեկտար բակային տարածք: