Գոհար Ավետիսյանն ու իր մտերիմ ընկերը վառ ու հետաքրքիր լուսանկարներ են հրապարակել

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է ուրախացնել և հիացնել իր հետևորդներին։ Սիրված ու ճանաչված հայուհին տնային մեկուսացման օրերը զուր չի կորցնում։ Նա ամեն անգամ նոր դիմահարդարումներ է անում և քայլ առ քայլ դրանք սովորեցնում իր միլինոնավոր հետևորդներին՝ իր կազմակերպած նոր մրցույթի շրջանակներում։

Այս անգամ Գոհարը ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ նրան բնորոշ հանդերձանքով ու վառ դիմահարդարմամբ։ Կերպարն ամողջական դարձնելու համար Գոհարին օգնել է հայտնի ոճաբան, դիմահարդար Ակոբիրը, որը նրա մտերին ընկերն է։ Նա ևս զգեստափոխվել է ու նկարվել Գոհարի հետ։ «Այսօր մենք ձեզ հետ գնացել ենք շոգ Եգիպտոս, դիմահարդարման և սևաներկի հայրենիք։ Հենց այնտեղ է ստեղծվել կոսմետիկան, դիմահարդարման հանդեպ սերն ու հանդիպել Կլեոպատրայի հետ», – լուսանկարների շարքին կից գրել է Գոհարը։