«Հայաստան էիր ուզում՝ ստացիր». ինչպե՞ս է Comedy Woman-ից հայտնի Նատալյա Եփրիկյանն այս օրերին իր ժամանակն անցկացնում Հայաստանում

Ռուսական Comedy Woman հումորային շոուի հեղինակ և մասնակից Նատալյա Եփրիկյանն այս օրերին ինքնամեկուսացումը Հայաստանում է անցկացնում: Այս մասին հայտնի է դարձել Ինստագրամում արված հրապարակումներից։
Աստղը կարանտինն անցկացնելու համար Ջերմուկ քաղաքն է ընտրել։

«Հայաստան էիր ուզում՝ ստացիր» հեշթեգերով ինստագրամյան հրապարակումներում Եփրիկյանը ցույց է տվել Նորավանքը, Ջերմուկում մշակույթի և սպորտի լքված պալատից սկսված մինչև քաղաքի ծայրամասային վայրերը:

Լուսանկարներից մեկում էլ երևում է, որ նրան ընկերակցել է նաև հայտնի երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը։

Եփրիկյանի հետևորդները հիացել են Ջերմուկի բնությամբ և մեկնաբանություններում նշել, որ դա լավագույն վայրն էր, որ դերասանուհին կարող էր կարանտինի համար ընտրել։

https://www.instagram.com/p/B-xROLkKVJ5/?utm_source=ig_web_button_share_sheet