Նաստյա Իվլեևան ցույց է տվել, թե ինչով են զբաղվում ինքն ու Էլջեյը ինքնամեկուսացման ընթացքում

Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ 29-ամյա Նաստյա Իվլեևան և իր 25-ամյա ամուսին Էլջեյը ինքնամեկուսացել են իրենց առանձնատաննը։ Սիրահարները անցել են կարանտինային ռեժիմին՝ Ամստերդամից վերադառնալուց անմիջապես հետո: Սովորական օրերին ամուսինները չեն կարողանում շատ ժամանակ անցկացնել միմյանց հետ՝ զբաղված աշխատանքային գրաֆիկի պատճառով, այնպես որ այժմ նրանք վերջապես հնարավորություն ունեն վայելել ընտանեկան կյանքի բոլոր ուրախությունները:

Նաստյա Իվլեևան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարների նոր շարքով, որոնցում երևում է, թե ինչպես են նա և Լյոշան (Էլջեյի իսկական անունը Ալեքսեյ Ուզենյուկ է) անցկացնում իրենց ինքնամեկուսացած առօրյան։ Նրանք զբաոսնում և հանգստանում են իրենց բակում, միասին գարեջուր խմում, հաճախ ուղիղ հեռարձակումներով կապ հաստատում երկրպագուների հետ և այլն։