Որքա՞ն է փոխվել Էլեն Ազնավուրյանը քթի պլաստիկ վիրահատությունից հետո

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ով հայտնիություն ձեռք բերեց Արմենիա հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստասերիալով, նոր ֆոտոշարք է իրականացրել։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նա քթի պլաստիկ վիրահատություն է կատարել: Էլենն արդեն նոր տեսքով լուսանկարներ ունի, որոնք անչափ դուր են եկել նրա երկրպագուներին։
Փոխե՞լ է արդյոք պլաստիկ վիրահատությունը դերասանուհուն։
Լուսանկարների մեկնաբանություններում երկրպագուներից մի քանիսը քննադատել են Էլենին վիարահատության պատճառով՝ պնդելով, որ դերասանուհին առանց որևէ միջամտության շատ գեղեցիկ ու նուրբ էր։
«Դու բնական ու համեստ տեսքով հայուհի էիր։ Չարժեր նման քայլի գնալ»,- գրել է հետևորդներից մեկը Էլենի լուսանկարներց մեկի մեկնաբանությունների բաժնում։