«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Comedy Club-ի մասնակիցը ծննդաբերել է»․ Խառլամովի հումորային գրառումը՝ Մարինա Կրավեցի մայրանալու կապակցությամբ

Comedy Club նախագծի իգական սեռի միակ ներկայացուցիչը տարիներ շարունակ մնում է դերասանուհի Մարինա Կրավեցը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ծնվել է 35-ամյա Մարինայի առաջնեկը։

Նա իր այդ մասին հայտնել է ինստագրամյան հրապարակմամբ։ Մարինան վարդագույն փոքրիկ գուլպաները ձեռքին լուսանկար է հրապարակել ու մակագրել․ «Այսպիսով, ընկերներ․․․ ողջույն մեր փոքրիկ մեծ երջանկություն։ Մենք, իհարկե, այլ ամսաթիվ գիտեինք, սական ինչ-որ մեկը ծնողների փոխարեն որոշեց»։

Մարինային շտապել են շնորհավորել նաև գործընկերները։ Գարիկ Խառլամովը հումորային գրառում է արել․ «Շնորհավորում եմ Մարինային դստեր լույս աշխարհ գալու առթիվ։ Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Comedy Club-ի մասնակիցը ծննդաբերել է։ Առողջություն դստերը, մայրիկին ու հայրիկին։ Ուռա՜»։