Ջոնի Դեփի որդին դարձավ 18 տարեկան․ Լիլի Ռոուզ Դեփը կիսվել է եղբոր լուսանկարով ու շնորհավորել նրան

Հայտնի անձանց երեխաները հաճախ լողում են իրենց ծնողների փառքի օվկիանոսներում և ձգտում շատ երևալ հասարակության մեջ, նորություններում ու ամսագրերի էջերում։ Բայվ կան նաև բացառություններ այդ կանոններից: 56-ամյա Ջոնի Դեփի և 47-ամյա Վանեսա Պարադիի որդին մանկուց հեռու է մնում տեսախցիկներից: Ջոն Քրիստոֆեր Դեպի լուսանկարները շատ քիչ են հարապարակվել մամուլում ու պապարացիները նույնսիկ հստակ չգիտեն, թե որտեղ է նա ապրում:

Այնուամենայնիվ, նախօրեին հազվադեպ առիթ ստեղծվեց նրան տեսնելու համար։ Հայտնի դերասանների որդին դարձել է 18 տարեկան: Նրա քույրը՝ Լիլի Ռոուզը, հրապարակավ շնորհավորել է եղբորն իր ինստագրամյան էջում ու տեղադրել իրենց ընտանեկան արխիվից որոշ լուսանկարներ։ «Իմ փոքրիկ Ջեքին 18 տարեկան է: Իմ կրտսեր եղբայր, սիրտս և հոգիս, շնորհավոր ծնունդդ: Ես քեզ շատ եմ սիրում», – հրապարակմանը կից գրել է Լիլի Ռոուզը: