«3700 կենդանիների պաշտպաններ իմ դեմ բողոքներ են ներկայացրել»․ Գուֆը հայտնվել է ոստիկանության բաժանմունքում

Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք այն մասին, որ ռեփեր Գուֆին մեղադրում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Գուֆն իր Ինստագրամի ուղիղ եթերում հեռարձակել էր իր ու հարևան բակի շների կռիվը։ Գուֆի շան վզին ամրացված շղթա կար, բայց ռեփերը կենդանուն սանձելու և հետ քաշելու փոխարեն ավելի շատ էր ագրեսիա ցուցաբերում ու դրդում կենդանուն հարձակվել:

Գուֆի պահվածքը զայրացրել էր մարդկանց, բայց ռեփերը չի ներողություն չէր խնդրել իր պահվածքի համար: Նրա վարքագիծը գրավել է իրավապահների ուշադրությունը: Երաժիշտն Ինստագրամի իր էջում կիսվել է ոստիկանության բաժնում նկարված նկարով:

«Շնորհակալ եմ կենդանիների պաշտպաններին սրա համար … Ես նոր դուրս եկա ոստիկանության բաժանմունքից: 3700 կենդանիների պաշտպաններ իմ դեմ բողոքներ են ներկայացրել» – ասել է Գուֆը: Նա կարծում է, որ իրեն մեղադրելու պատճառ չկա, և շարունակում է հեգնանքով խոսել քննարկվող թեմայի շուրջ: