Դմիտրի Նագիևը 10 միլիոն ռուբլի է նվիրաբերել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հեռուստահաղորդավար և դերասան Դմիտրի Նագիևը 10 միլիոն ռուբլի է նվիրաբերել՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։ Նվիրաբերված գումարը կծախսվի թոքերի մեխանիկական օդափոխության սարքերի ձեռքբերման վրա, որոնք անհրաժեշտ են ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքերը փրկելու համար: Հաղորդվում է, որ այդպսի մեկ սարքի գինը տատանվում է 740 հազարից մինչև 2,5 միլիոն ռուբլու սահմաններում։