Ինչպե՞ս է Ռիհաննան փրկել կորոնավիրուսով վարակված հորն ու որքա՞ն գումար է նվիրաբերել վարակի դեմ պայքարի համար

32-ամյա Ռիհաննայի ընտանիքը բախվել է COVID-19 համաճարակի հետ: Ռիհաննան ինքնամեկուսացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ նրա ընտանիքը՝ Բարբադոսում: Այնուամենայնիվ, երգչուհու հայրը չկարողացավ զերծ մնալ վարակվելուց։ Ռիաննայի 66-ամյա հայր՝ Ռոնալդ Ֆենտին վարակվել էր կորոնավիրուսով:

Այս մասին իմանալուց հետո Ռիհաննան արել է հնարավոր ամեն ինչ՝ հորը օգնելու համար: Աստղն անմիջապես հատուկ շնչառական սարք է գնել և ուղարկել Բարբադոս: Դրանից հետո նրա հայրը ավելի արագ կարողացավ հաղթահարել հիվանդությունը և հիմա արդեն առողջ է։ Բայց Ռիհաննան չսահմանափակվեց միայն հորն օգնելով, նա նաև տարատեսակ բարեործական հիմնադրամների մեծ գումարներ է փոխանցել։ Հիմնադրամներից որոշները զբաղվում են կարիքավոր ընտանիքների առաջնային խնդիրների լուծմամբ, որոշներն էլ օգնում են այն մարդկանց, որոնք կարանտինի ընթացքում ենթարկվել են ընտանեկան բռնության։ Ընդհանուր առմամբ, երգչուհին նվիրաբերել է ավելի քան հինգ միլիոն դոլար։