«Մի՛» մնա տանը․ հայ հայտնիների՝ տանը մնալու յուրահատուկ կոչը (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կիսվել է նոր տեսանյութով, որում հայ հատնիները յուրահատուկ ձևով մարդկանց կոչ են անում մնալ տանը։ Ի զարմաս բոլորի՝ նրանք դա անում են մարդկանց ասելով՝ «Մի՛ մնա տանը» և բերում տարբեր «լուրջ» պատճառներ, թե ինչու է հարկավոր տանը չմնալ։

«Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես․․․Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Արսեն Թորոսյանը։