Առողջական ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել փաթեթիկներով թեյերը

Թեյն ամենատարածված ըմպելիքն է, սակայն շատերն այն պատրաստելիս օգտագործում են լայն տարածում գտած թեյի փաթեթիկները, որոնք իրականում կարող են շատ վտանագավոր լինել։ Կանադացի գիտնականներն անց են կացրել մի շարք հետազոտություններ, որոնք արդյունքում պարզել են, որ փաթեթիկներով թեյերը կարող են դառնալ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման պատճառ։

Նման վնասակար ազդեցությունը ենթադրաբար պայմանավորված է փաթեթիկի պատրաստման համար օգտագործվող միկրոպլաստիկով, սակայն գյուղատնտես, թեյի և սուրճի մասնագետ Ելիզավետա Տիխոնովան կարծում է, որ միկրոպլաստիկն այս մթերքի մեջ պարունակվող միակ վնասակար տարրը չէ։

«Մեծ մասամբ դրանցում իրական թեյ անգամ չկա, իսկ եթե կա, ապա շատ կասկածելի որակի։ Ես խոսել եմ Չինաստանում և Վիետնամում թեյի աճեցմամբ զբաղվողների հետ, և անգամ նրանք չկարողացան հստակ ասել, թե ինչ է պարունակվում փաթեթիկներում։ Շատերն են տեսել, որ անգամ սառը ջուրն է ներկվում, եթե դրա մեջ թեյի փաթեթիկ դրվի, սակայն իրական թեյը թրմվում է առնվազն երեք րոպե 95-100°С ջերմաստիճանի պայմաններում»,- նշում է մասնագետն ու ընդգծում, որ ջրի վառ գույնն ապահովում են գունանյութերը, հիմնականում՝ ածխաթթվի աղերը։

Մասնագետի խոսքով՝ բնական չի նաև փաթեթիկով թեյերի համը։ «Բույրն ու համն արհեստական են, քանի որ մրգերի ու բանջարեղենի բնական բույրերը պահպանվում են առավելագույն մեկ ամիս։ Բացի այդ, այս ամենին է ավելանում նաև սոսինձը, որը կիրառվում է պաթեթիկները սոսնձելու համար»,- նշում է Տիխոնովան՝ հավելելով, որ շատ ավելի ճիշտ կլինի գնել թեյ, որը կլինի չփաթեթավորված։