Գայանե Ասլամազյանը ցույց է տվել որդուն (լուսանկար)

Այժմ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը որդու՝ Ալեքսանդրի հետ լուսանկար է հրապարակել։ Գայանեն հազվադեպ է կիսվում որդու լուսանկարներով, այդ իսկ պատճառով նրա երկրպագուներից շատերը չէին էլ պատկերացնում, որ դերասանուհին այդ տարիքի որդի ունի։ Գայանեի որդին արդեն 21 տարեկան է, բայց նայելով միշտ երիտասարդ դերասանուհուն՝ դժվար է պատկերացնել, որ Ալեքսանդրը նրա որդին է։