«Եղբայրների և քույրերի օր»․ Քիմ Քարդաշյանը բացառիկ լուսանկարներ է հրապարակել՝ քույրերի ու եղբոր հետ

Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 10-ը նշվում է որպես ընտանեկան տոն՝ «Եղբայրների և քույրերի օր»: ԱՄՆ-ում այն կոչվում է Եղբայրների և քույրերի ազգային օր (National Siblings Day): Այս տոնը կոչված է շարունակելու ընտանեկան և ազգակցական կապերի մեծարման ավանդույթը, ամրապնդելու քույրերի և եղբայրների միջև ջերմ հարաբերությունները։

Այս կարևոր օրվանից անմասն չմնացին Քարդաշյան-Ջեներ ընտանքի անդամները։ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է բացառիկ արխիվային, ինչպես նաև լուսանկարներ՝ իր բոլոր քույրերի և եղբոր հետ։