Պատուհանից ցած ընկած Քսենյա Պունտուսը լուսանկարվել է ներքնազգեստով ու ցույց տվել բազմաթիվ սպիերը

Ռուս մոդել 21-ամյա Քսենյա Պունտուսը ամիսներ առաջ ցած էր ընկել պատուհանից և հրաշքով ողջ մնացել: Մոդելը բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել և գտնվում էր բժիշկների հսկողության ներքո: Մոդելի մարմինն այնպես էր ջախջախվել, որ բժիշկները նրա ազդրերի վրա մետաղական կոնստրուկցիա էին ամրացրել, որպեսզի կարողանան վերականգնել դրանք:

Այս ծանր վերականգնողական շրջանից հետո առաջին անգամ Քսենյան մասնակցել է նոր ֆոտոշարքի նկարահանումների: Աղջիկը լուսանկարվել է ներքնազգեստով ու ցույց տվել սպիերը, որոնք մնացել են իր մարմնի վրա՝ պատուհանից ընկնելուց ու վիրահատություններից հետո: