Այլևս երեխաներ չեն․ Ինչպե՞ս են փոխվել Disney-ի աստղերը

Ժամանակին Սելենա Գոմեսը, Մայլի Սայրուսը, Զաք Էֆրոնը և Վանես Հաջենսը Disney հեռուստաալիքի հիմնական աստղերն էին: Նրանց հիշում ենք դեռ պատանի տարիքից և այսօր ձեզ ենք ներկայացնում, թե որքան են նրանք փոխվել՝ կարիերան սկսելու պահից ի վեր։

Զաք Էֆրոնին համաշխարհային ճանաչում բերեց  «Դասարանական Մյուզիքլ» ֆիլմը։ Դրանից հետո Էֆրոնը մեծ թափով ներխուժեց կինոաշխարհ ու մինչ օրս շարունակում է նկարահանվել ֆիլմերում։ Զաքը համարվում է հոլիվուդյան ամենասեքսուալ դերասաններից մեկը։

Վանեսա Հաջենսը նույնպես հայտնի դարձավ  «Դասարանական Մյուզիքլ» ֆիլմի շնորհիվ։ Դերասանուհին և Զաք Էֆրոնը մարմնավորում էին միմյանց սիրահարված դպրոցականների։ Վանեսան շարունակում է իր դերասանական կարիերան ու նկարահանվում ֆիլմերում։

Սելենա Գոմեսըն իր կարիերան սկսել է 10 տարեկանից ՝ նկարահանվելով «Բարնին և ընկերները» հեռուստասերիալում: Այս աշխատանքից հետո երիտասարդ դերասանուհուն միանգամից դերեր են տրվել Դիսնեյի մի քանի այլ նախագծերում՝ «Հրաշագործներ Վեյվերլի Փլեյսից», «Մեկ այլ պատմություն Մոխրոտի մասին » և այլն։ Այնուամենայնիվ, Գոմեսը նախընտրեց երաժշտությունն ու երգչուհու կարիերան:

Մայլի Սայրուսը Դիսնեյի ամենասիրված դերասանուհիներից մեկն էր: Բոլորը հիշում են չարաճճի Մայլի Ստյուարտի կերպարը, ով երկակի կյանք վարում ու սովորական դպրոցականից դառնում երգչուհի Հաննա Մոնտանան:Մայլին այս դերով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, բայց նա նույնպես նախընտրեց վոկալը։ Այժմ երգչուհին ամենասկանդալային կերպարներից մեկն է։