Հինգ կարևոր պատճառ՝ սուրճից չհրաժարվելու համար

1. Սուրճը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը
Այն պարունակում է բաղադրիչներ, որոնցից շատերն ունեն հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ սուրճի սիրահարները 26% -ով ավելի քիչ են ունենում աղիքային քաղցկեղ:

2. Սուրճը կարող է պաշտպանել 2-րդ կարգի շաքարախտից
Որքան ավելի շատ դառը սուրճ եք խմում, այնքան ավելի քիչ է շաքարախտով հիվանդանալու ռիսկը: Բայց, կարող են քնի հետ կապված խնդիրներ կարո առաջանալ, եթե օրական խմեք ավելի քան 4 բաժակ սուրճ։

3. Սուրճը նվազեցնում է Ալցհեյմերի ռիսկը
Կոֆեինը օգնում է ուղեղին ավելի լավ աշխատել: Գոյություն ունեն մի քանի ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս արյան մեջ կոֆեինի մակարդակի և թուլամտության զարգացման միջև եղած կապը:

4. Սուրճը պաշտպանում է սիրտը
Երկար տարիներ սրտի ռիթմի խանգարումներ ունեցող մարդկանց խորհուրդ չէր տրվում սուրճ խմել: Բայց պարզվել է, որ սուրճի սիրահարները 19% -ով ավելի շատ են ապահովագրված սրտի կաթված ստանալուց։

5. Սուրճը կարող է երկարացնել կյանքը
Պարզվում է, որ նրանք, ովքեր օրական 4 բաժակ սուրճ են խմում, ավելի ուշ են մահանում տարբեր հիվանդությունների պատճառով, այդ թվում՝ սրտի անբավարարությունից և քաղցկեղից: Այս թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունը հրապարակվել է European Journal of Epidemiology-ում 2016 թվականին: