Նիհարելու խորհուրդներ՝ Թինա Կանդելակիից

44-ամյա Թինա Կանդելակին երկրպագուների հետ կիսվել է իր փորձով: Նա բացահայտել է այն հիմնական սովորությունները, որոնք խանգարում են քաշ կորցնել։ «10 սովորություն քաշի կորստի համար: Երբեմն ավելի հեշտ է մեղադրել ձեր օրգանիզմին, քան աշխատել ինքներդ ձեզ վրա: Ես հավաքեցել եմ սովորությունների այն ցուցակը, որը ձեզ հեռացնում է ձեր նպատակից», – իր հետևորդներին ասել է Թինան։

Ըստ նրա՝ առաջին սովորությունը սեփական էներգիայի անհրաժեշտության անտեղյակությունն է, երկրորդը՝ քաշի հաստատուն չափումների բացակայությունը: Թինան խորհուրդ է տալիս դա անել ամեն առավոտ: Խանգարում է նաև սննդակարգում մրգերի և բանջարեղենի պակասը,մարզումների քիչ քանակը։ Կանդելակին այդ վնասակար սովորությունների շարքին է դասում անբավարար քունը և ծխելը։