Սարսափած և ոտաբոբիկ․ Ի՞նչ է պատահել Էմիլի Ռատակովսկու հետ

Չնայած տանը մնալու հորդորներին, անցած գիշեր՝ Էմիլի Ռատակովսկին խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը հանուն շտապ ուղևորության: Ամուսնու՝ Սեբաստիան Բեար-Մաքքլարդի և շան՝ Կոլոմբոյի հետ միասին, մոդելը մեկնել է Լոս Անջելես, որպեսզի ավելի անվտանգ վայրում անցկացնի կարանտինը։ Պատճառն այն է, որ այս պահին Նյու Յորքում գրանցվել է հիվանդության դեպքերի ռեկորդային քանակ:

Նույն օրը, Հարավային Կալիֆոռնիայի իրենց առանձնատուն ժամանելուց մի քանի ժամ անց, պապարացիները տան կողքին լուսանկարել են Էմիլիին ու ամուսնուն։ Մոդելը սարսափած ու ոտաբոբիկ դուրս է եկել փողոց՝ որոնելու իր շանը։ Ինչպես պարզվել է, Կոլոմբոն դուրս էր եկել ցանկապատից: Սեբաստիանը օգնել է Էմիլիին գտնել շանը, որից հետո զույգը տուն է վերադարձել։