Թալանել են Ավետ Բարսեղյանի աներոջ տունը․ գողացել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր և գումար - Showbiz.am

Թալանել են Ավետ Բարսեղյանի աներոջ տունը․ գողացել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր և գումար

By

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին, առանձնակի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աբրահամ Ք-ն հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի կնոջ հայրն է, իսկ գողը կամ գողերը տանից հափշտակել են մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Հարգանքի տուրք Անրի Վեռնոյի հիշատակին. «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին: Նոյեմբերի 28-ին՝...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Ժամանակն է հետամուտ լինել այն պատերազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից». Սերժ Թանկյան

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին հետևում է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս, քեզ ոչ ոք չի լսում, որ փրկի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ երազից չի կարողանում...
Ավելին