Քենդալ Ջեները կտրուկ ոճափոխություն է կատարել

Սուպերմոդել Քենդալ Ջեները փաստորեն, արդեն մեկ շաբաթ է շիկահեր է։ Մոդելն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում մազերի սև գույնից անգամ հետք չկար, բացի գեղեցկուհու հոնքերի մուգ երանգը։ Միայն դրանից կարելի է եզրակացնել, որ նախկինում նա թխահեր է եղել:

Դատելով մոդելի դեմքից՝ նա գոհ է արդյունքից: Այնուամենայնիվ, երկրպագուների կարծիքները իրարամերժ են։ Ոմանք անկեղծորեն ուրախանում են այդպիսի փոփոխությամբ, իսկ մյուսները, ընդհակառակը, աստղին խորհուրդ են տալիս վերադարձնել մազերի բնական գույնը: