Առնոլդ Շվարցենեգերի որդին վերստեղծել է հոր հայտնի լուսանկարը

Հոլիվուդյան դերասան, բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բաենան, կրկնօրինակել է հոր հայտնի դիրքը՝ մարմնամարզության մրցույթի ժամանակ։

Ինչպես գրում է CNN-ը, համապատասխան լուսանկարը 22-ամյա Բանենա հրապարակել է իր ինստագրամյան էջում՝ կից գրելով. «Հիանալի ժամանակ է մի քիչ մարզվելու համար»:

Աղբյուրը հւշեցնում է, որ անցյալ ապրիլ «Տերմինատորի» դերակատարը լուսանկար էր հրապարակել կրտսեր որդու հետ՝ վերջինիս՝ համալսարանն ավարտելու կապակցությամբ։