Արփի Գաբրիելյանը հղի՞ է (լուսանկար)

Blognews.am-ը գրում է․«Հայտնի դերասանուհի Արփի Գաբրիելյանը Ինստագրամի իր էջում ամուսնու՝ Միհրան Ծառուկյանի հետ Սուրբ Զատիկից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ դերասանուհին հղի է: Մեր տեղեկություններով՝ Արփին անգամ «Երգիր, թե կարող ես» հաղորդման ժամանակ, իր կարգավիճակից ելնելով, չի մասնակցել ֆիզիկական ակտիվություն պահանջող փուլին»:

Չենք ուզում շտապել ու արդեն շնորհավորել զույգին, բայց կհետևենք իրադարձությունների զարգացմանն ու լուրը հաստատվելու դեպքում տեղյակ կապհենք մեր ընթերցողներին։ Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է ընդամենը մի քանի ամիս առաջ։