Ի՞նչ հագուստ ենք կրելու կարանտինից հետո

Mercedes-Benz Fashion Week Russia-ն, ամբողջությամբ անցկացվելով առցանց ձևաչափով, հավաքել է ռեկորդային լսարան. ավելի քան կես միլիոն օգտատեր դիտել է վիրտուալ շոուն: Նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում, քանի որ կարանտինի ավարտից հետո մենք ստիպված ենք լինելու մի կողմ թողնել մեր հարմարավետ գիշերազգեստները: Ինչպե՞ս լրացնել զգեստապահարանը, նորաձևության ի՞նչ միտումներ են առկա այս սեզոնին, ներկայացնում է РИА Новости-ն:

Պաստելային գույներ

Այս սեզոնին նորաձև են պաստելային և գարնանային նուրբ գույները, ինչպես նաև՝ նարնջի և շոկոլադի երանգները:

Նոր սեզոնին նորաձև են նախևառաջ անսովոր ուրվագծերը, հսկայական ծավալով հագուստները, ինչպես նաև բոլոր տեսակի կտրվածքները և հսկայական թևերը:

Модели Белла Хадид, Джиджи Хадид и Кайя Гербер представляют коллекцию Max Mara весна/лето 2020 на неделе моды в Милане

Показы коллекций Max Mara, Marc Jacobs и Dries van Noten

Մարմնին մոտ

Թեթև, բաց զգեստներն ու տոպերը, որոնք նման են էլեգանտ գիշերային զգեստների, նորաձև են դարձել դեռևս 10-ականների սկզբին, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար վերադառնում են՝ դառնալով must have: Հեռահար աշխատանք կատարողների և ֆրիլանսերների համար «սպիտակեղենային ոճը» կատարյալ է, երբ ցանկանում եք հարմարավետ և գեղեցիկ տեսք ունենալ:

Показы коллекций Dolce & Gabbana, Givenchy и Off White

Շոփինգ՝ ըստ հայեցողության

Կարանտինից առաջ շատերը չէին համարձակվում առցանց գնումներ կատարել՝ նախընտրելով ավանդական խանութները առցանց բուտիկներից, քանի որ այս տարբերակը հնարավորություն է տալիս փորձել և զգալ ձեր նախընտրած զգեստի առավելություններն ու թերությունները: Այնուամենայնիվ, առցանց գնումները նույնպես շատ առավելություններ ունեն: Կարևորը իմանալ մի քանի կանոններ, որոնք կօգնեն հետագայում չհիասթափվել։

Показ коллекции Jeremy Scott, Moschino и Thom Browne