Ինչպե՞ս է արձագանքել Բրյուս Ուիլիսի կինը՝ ամուսնու ու Դեմի Մուրի համատեղ ինքնամեկուսացմանը

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսը որոշել է ինքնամեկուսացումն իրականացնել նախկին կնոջ՝ Դեմի Մուրի և երեխաների հետ: 65-ամյա դերասանի ներկայիս կինը՝ Էմմա Հեմինգը մեկնաբանել է նրանց ուրախ ընտանեկան լուսանկարը. «Ես սիրում և կարոտում եմ ձեզ, ժողովուրդ»: Ի պատասխան՝ Դեմին գրել է. «Մենք նույնպես կարոտում ենք և շատ ենք սիրում: Այս, երեկո մենք տնային երեկույթ ունենք»:

Դերասանների այս արձագանքը զարմացրել է երկրպագուներին, չնայած այն բանին, որ վաղուց հայտնի է ընտանիքների միջև բարեկամության մասին: Նրանք միասին են անցկացնում հանգստյան օրերը, ջերմորեն շնորհավորում են միմյանց բոլոր տոները: Ի դեպ, Դեմի Մուրը պատվավոր հյուր էր Ուիլիսի և Հեմինգի ամուսնական տարեդարձերից մեկի տոնակատարության ժամանակ: