Ինչպե՞ս է Քլոե Քարդաշյանը նշել դստեր ծննդյան օրը և ի՞նչ հուզիչ գրառում է արել նրա մասին

Քլոե Քարդաշյանը այսօր նշում է դստեր՝ Թրուի ծննդյան օրը։ Փոքրիկ աղջնակն արդեն 2 տարեկան է դարձել։ Քլոեն՝ տնային մեկուսացման խիստ օրենքների պատճառով չի կարողացել մեծ խնջույք կազմակերպել դստեր համար, բայց ու նրա օրը լցնելու և տոն դարձնելու համար աստղային մայրիկը տունը զարդարել է փուչիկներով և լուսանկարահանում է կազմակերպել։ Քլոեն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է այս կարևոր օրվա լուսանկարներով։

«Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ Տուտու։ Դուք ես անցած տարիների իմ բոլոր անմոռանալի հիշողությունները, ներկայի թանկագին, կախարդական պահերը և երջանիկ ապագայի խոստումը: Դու բառացիորեն իմ ամբողջ աշխարհն ես: Ես չեմ կարող հավատալ, որ դու արդեն երկու տարեկան ես։ Դու իմ կյանքը դարձնում ես ամբողջական և ես ուզում եմ հավերժ կողքիդ լինել՝ մինչև ժամանակի վերջը։ Ես սիրում եմ քեզ, իմ քաղցրիկ աղջիկ: Հ.Գ. Այս դեմքերը, որ նա անում է, ինձ շատ են ուրախացնում», – լուսանկարների շարքին կից գրել է Քլոեն։