«Խաղում է սննդի հետ, երբ շատերը սոված են»․ Օլգա Բուզովայի արարքը զայրացրել է երկրպագուներին

34-ամյա Օլգա Բուզովան տարoրինակ ու սադրիչ լուսանկար է հրապարակել։ Կիսամերկ աստղը լուսանկարվել է իր լոգարանում՝ արագ պատրաստման մակարոնեղենով լցված ջակուզիի մեջ: Նա այդ քայլին գնացել է՝ ընդունելով հայտնի բլոգեր Հուսեյն Հասանովի մարտահրավերը և համաձայնվել լողալ «Դոշիրակում»:

Օլգան սեքսուալ լողազգեստով մտել է ջակուզիի մեջ, որտեղ արդեն լցված էր այդ մակարոնեղենի մեծ քանակ: Հուսեյնի դրած պայմանով՝ Օգան նաև համտեսել է դա: Բուզովան մի փոքր փորձել է և զզվանքից դեմքը ծամածռել։ «Մենք սրա վրա աղ չէինք արել, սա անտանելի անհամ է», – դժգոհել է աստղը: Օլգայի երկրպագուներից շատերը վրդովված էին նրա արարքից: «Մարդիկ ուտելու ոչինչ չունեն», «Խաղում է սննդի հետ, երբ շատերը լուրջ դժվարություններ ունեն և սոված են», «Ավելի լավ է օգնեիր կարիքավորներին», – մեկնաբանություններում գրել են մարդիկ: