Ութսունյոթ տարեկանում կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բարյեն, որը նկարահանվել է մի շարք աստղերի, այդ թվում՝ Ալեն Դելոնի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի հետ։
Դերասանի մահվան լուրը հրապարակել է Figaro պարբերականը:
«Մորիս Բարյեն, որը հայտնի է կինոյում և թատրոնում բազմաթիվ երկրորդական դերերով, մահացել է այս հանգստյան օրերին: Նա 87 տարեկան էր»,- տեղեկացնում է պարբերականը:
Բարյեի աշխատանքները կինոյում և թատրոնում հաշվվում են տասնյակներով. նա մարմնավորել է գործակալ Շապերոնին «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմում, խաղացել է հյուրանոցատիրոջ դերը «Հայրիկները» ֆիլմում, ոստիկանության կոմիսարին է մարմնավորել «Փախստականները» ֆիլմում:
Ապրիլի 12-ի տվյալներով՝ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 95 403 դեպք, մահացել է 115 269 մարդ։