«Մարդու դեմքը պետք է պատմի մարդու անցած ճանապարհի մասին»․ դերասանուհիներ, ովքեր երբեք չեն դիմել պլաստիկ կամ կոսմետիկ միջամտությունների

Այսօր, ցավոք, գեղեցկության չափանիշները փոխվել են, և շոու-բիզնեսի հայտնի գեղեցկուհիների մասին խոսելիս՝ մարդիկ առաջին հերթին պատկերացնում են նրանց վիրահատված քիթն ու շուրթերը, սիլիկոնե բարեմասնությունները և այլն: Սակայն կան հոլիվուդյան աստղեր, որոնք չեն դիմել պլաստիկ կամ կոսմետիկ միջամտություննների:
Ամերիկացի դերասանուհի Դայան Քիթոնն  առաջին դերը խաղացել է «Մազեր» բրոդվեյյան ռոք-մյուզիքլում: Նրա կարիերայի կայացման մեջ մեծ դերակատարություն է ունեցել Վուդի Ալենը: Կինոսերներին  նա ավելի շատ հայտնի է Ֆրենսսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմից:
Ընդհանուր առմամբ՝ Քիթոնը խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 9 ֆիլմի ռեժիսոր է, 8 ֆիլմի պրոդյուսեր։ Նա 4 անգամ ներկայացվել է  «Օսկար» մրցանակի, 9 անգամ՝   «Ոսկե գլոբուսի»։ Բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել: Հարցազրույցներում նա բազմիցս նշել է, որ երբեք չի դիմել ու չի դիմի ոչ մի միջամտության։
74-ամյա դերասանուհին կարծում է, որ ոչ մի պլաստիկ վիրահատություն չի կարող կանխել ծերացումը, հետևաբար իմաստ չունի  նման քայլի գնալը։
«Եթե ձեռքերդ չեն «խոսում» դեմքիդ հետ, դա ավելի տարօրինակ է նայվում: Իմ ձեռքերը խորհրդանշում են այն ժամանակաշրջանը, որը ես ապրել եմ, նրանք այնպիսի տեսք ունեն, ինչպիսին պետք է ունենային»,-ասել է դերասանուհին։

Օսկարակիր դերասանուհի, Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների հաղթող Ջուլիանա Մուրը, որն արդեն 60  տարեկան է, համարվում է Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիներից  մեկը։
Գեղեցկուհի Մուրը մի առիթով ասել է, որ ատում է այն մարդկանց, որոնք քննադատում են կանանց պլաստիկ վիրահատություններ և բոտոքս անելու համար, բայց միևնույն ժամանակ նշել է, որ այդ միջոցները մարդուն ավելի լավը չեն դարձնում

«Օսկարի», «Օսկե գլոբուսի», «Էմմիի» մրցանակակիր Հոլի Բերին ոչ միայն Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից է, այլեւ երկար տարիներ գովազդային մոդել է եղել, մասնակցել է «Միսս Ամերիկա», «Միսս աշխարհ» մրցույթներին:
Այժմ Հայեկը շարունակում է իր աստղային կարիերան և մնում է այն մտքին, որ պլաստիկ վիրահատությունն ու բոտոքսը կնոջը չեն կարող գեղեցկուհի դարձնել, եթե նրա ներսը դատարկ է:
«Ես երբեք դանակի տակ «չեմ ընկնի»՝ դեմքիս օվալը շտկելու կամ կնճիռներս հարթելու համար»,-հայտարարել է դերասանուհին:

Ջուլյա Ռոբերտսը հայտարարում է, որ բնավ ցանկություն չունի «կանգնեցնելու» ժամանակը իր դեմքի վրա, քանի որ ցանկանում է, որ իր զավակները տեսեն, թե երբ է չարացած, երբ՝ երջանիկ։
«Մարդու դեմքը պետք է պատմի մարդու անցած ճանապարհի մասին»,-կարծում է նա։