Մոսկվայի հայկական եկեղեցում Սբ Զատկի պատարագն իր պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է օնլայն տարբերակով

Ապրիլի 12-ին Մոսկվայի Ս․Պայծառակերպություն հայկական եկեղեցում տեղի ունեցավ Քրիստոսի Հարության տոնի պատարագը, որին հազարավոր մոսկվայաբնակ հայեր հետևեցին ուղիղ հեռարձակման միջոցով։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հավատացյալները հնարավորություն չունեին մասնակցելու պատարագին, սակայն նրանք բացառիկ հնարավուրություն ստացան  ուղիղ հեռարձակմամբ հետևելու եկեղեցում կատարվող արարողությանը և լսելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։

Հեռարձակման նախաձեռնությունը  բարերար Արթուր Ջանիբեկյանինն էր, ում օժանդակությամբ էլ կազմակերպվել էր ամբողջ արարողության պրոֆեսիոնալ  նկարահանումը։ Պատարագի արարողության նկարահանումն  իրականացրել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը:

«Նման բացառիկ նախաձեռնության և պրոֆեսիոնալ նկարահանող խմբի աշխատանքի համար Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր դասն իր խորին երախտագիտությունն է հայտնում ազգային բարերար, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանին, ով մշտամնա հոգածություն և զորակցություն է ցուցաբերում Եկեղեցու հոգևոր, կրթական և սոցիալական զանազան ծրագրերին»,- նշում է թեմի մամուլի ծառայությունը։

Պատարագի հղումը՝  https://www.facebook.com/watch/?ref=external&v=281224129539821