Համացանցում է հայտնվել «Փերի» ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը

Համացանցում է հայտնվել Աննա Մելիքյանի «Փերի» ֆիլմի առաջին թրեյլերը։
Գլխավոր դերերը ֆիլմում կատարում են Կոնստանտին Խաբենսկին և Եկատերինա Ագեևան։
Ֆիլմը պատմություն է համակարգչային խաղերի հեղինակի մասին, ում կյանքը ոտքից գլուխ շրջվում է երիտասարդ ակտիվիստի հետ հանդիպումից հետո։
Բայց ավելի խորասուզվելու դեպքում կարելի է տեսնել, որ ֆիլմը սեփական անձի որոնման ու ընդունման, սիրո և երկու միայնակ հոգիների հանդիպման մասին է։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին օնլայն։