Բեն Աֆլեքի ու Անա դե Արմասի զբոսանքը՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ

Շները օգնում են 31-ամյա Անա դե Արմասին և 47-ամյա Բեն Աֆլեքին անդադար հայտնվել մամուլի էջերում։ Դերասանների ծառայողական սիրավեպը ինքնամեկուսացման ընթացքում էլ ավելի զարգացավ։ Նրանք ողջ ժամանակը երկուսով են անցակցնում։ Զույգն ամեն օր, իրենց ընտանի կենդանիներին զբոսանքի տանելով հայտնվում է պապարացիների ուշադրության կենտրոնում:

Անցյալ հանգստյան օրերին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում էին Սուրբ Զատիկը, Բենը և Անան կրկին դուրս էին եկել զբոսանքի: Բենն ու Անան զբոսնում են բացառապես Բենի Լոս Անջելեսի առանձնատան շրջակայքում։