Լերա Կուդրյավցևան խոստովանել է, որ կորցրել է երեխային

Երեկ 48-ամյա Լերա Կուդրյավցևան և 44-ամյա Թինա Կանդելակին Ինստագրամի ուղիղ հեռարձակում են անցկացրել: Զրույցի ընթացքում Լերան Թինային պատմել է, որ դստեր՝ Մաշայի ծնվելուց անմիջապես հետո նա կրկին հղիացել է, բայց կորցրել է երեխային:

«Ես նախկինում կարծես կատու լինեի։ Ես շատ անգամ եմ հղիացել, հղիացել եմ Ժանից (Կուդրյավցևայի առաջին երեխան) և նույնիսկ Մաշայից հետո: Ես չեմ կատակում: Իմ դստեր ծնվելուց հետո չորս ամիս անց ես գնացի գինեկոլոգի մոտ: Բժիշկս ստուգեց ինձ և ասաց․ «Հղիություն է, արդեն երկու ամսվա»: Դե, մենք խոսեցինք Իգորի հետ և որոշեցինք, որ կթողնենք ամեն ինչ այնպես ինչպես կա: Բայց ես չկարողացա կրել երեխայիս, կորցրի նրան։ Ինձ մոտ չստացվեց», – պատմել է Կուդրյավցևան: