Նաստյա Կամենսկիխի «փափուկ զգեստով» կրակոտ պարը (տեսանյութ)

Երգչուհի Նաստյա Կամենսկիխը ամուսնու՝ Պոտապի հետ գտնվում է տնային մեկուսացման մեջ։ Նրանք անդադար կապի մեջ են երկրպագուների հետ ու փորձում են նրանց ուրախացնելով որոշակիորեն ցրել լարված իրավիճակը։

Այս անգամ գեղեցկուհի Նաստյան մասնակցել է Ինստագրամում շրջանառվող բարձերով ֆլեշմոբին, որի ընթացքում աղջիկները հագուստի փոխարեն գոտու միջոցով փափուկ բարձ են «կրում» ու լուսանկարվում։ Բայց Նաստյան ավելի հեռու է գնացել ու լուսանկարի փոխարեն տեսանյութ է հրապարակել, որում նա այդ «բարձե զգեստով» պարում է։

https://www.instagram.com/p/B-7e_iSD4WY/?igshid=hy7nlv4dzmyq&fbclid=IwAR0-9uqRAaf1Rjw-CiySps8bp7jB6MjQeJZWP_9s6giHJWvSoicIL9uSAmw