Շնորհավոր ծնունդդ, Ալլա Պուգաչովա․ Ռուսական էստրադայի թագուհու հետաքրքիր մտքերը

Ապրիլի 15-ին լեգենդար երգչուհի Ալլա Պուգաչովան նշում է իր ծննդյան տարեդարձը: Ռուսական էստրադայի թագուհին նշում է ծննդյան 71-րդ տարեդարձը ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ։ Նրանք ինքնամեկուսացել ենՄոսկվայի մերձակայքում գտնվող Գրյազ գյուղի իրենց ամրոցում։ Հանրահայտ երգչուհու ծննդյան օրվա առթիվ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարբեր հարցազրույցների կամ հանդիպումների ժամանակ նրա արած հետաքրքիր արտահայտություններն ու տպավորիչ խոսքերը։

«Իմ նյարդերը երկաթի պարանների նման են: Նրանց չի հետաքրքրում, թե ով եմ ես, ինչ եմ ես, ամենակարևորը՝ ես Խորհրդային Միությունից եմ»։

«Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա ոչ ոք ձեզ չի սիրի: Առաջինը պետք է ինքներդ ձեզ սիրեք»:

«Միգուցե ստուդիայում ավելի հանճարեղ երգեմ, բայց երբ բեմ եմ բարձրանում, հանդիսատեսն ավելի հանճարեղ է»:

«Ծխելը թողնելու լավագույն միջոցը մեռնելն է»:

«Ցանկացած կին միշտ դերասանուհի է: Եվ եթե նա վատ դերասանուհի է, ապա կպարտվի կյանքում»:

«Մի՛ շփոթեք հարցազրույցները խոստովանության հետ»: