Ինչպիսի՞ տեսք է ունենալու Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի դուստրը

«Դոմ 2»-ի հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան ինստագրամյան էջում հրապարակել է սիրեցյալի՝ բլոգեր Դավիթ Մանուկյանի և իր «ապագա դստեր» լուսանկարը։ Աստղն օգտագործել է հայտնի հավելվածը, որը ցույց է տալիս՝ զույգի ապագա երեխան ինչպիսի տեսք է ունենալու։
«Ես ու Դավիթը երեխա կունենանք, մի օր հաստատ կունենանք։ Այնքան լավ է, որ հնարավոր է նախապես տեսնել ապագա փոքրիկի տեսքը»,- գրել է Բուզովան։
Աստղի հետևորդները սկսել են երեխայի արտաքինում Բուզովային ու Մանուկյանին նման գծեր փնտրել։
Հետևորդներն, իհարկե, աղջկա արտաինքում հայկական գծեր են նկատել։ «Հենց հայ աղջիկ»,- մեկնաբանություններում գրել է հետևորդներից մեկը։
Շատերը նշել են, որ Մանուկյանի ու Բուզովայի «դուստրը» շատ գեղեցիկ է և նման է ռեփեր Ջիգանի ու մոդել Օքսանա Սամոյլովայի դստերը՝ Արիելային։